Դիպլոմային աշխատանք 2017

Երևանի Պետական Մանկավարժական քոլեջ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Նախադպրոցական կրթություն
Թեմա՝ Խաղերգեր
Ուսանող՝ Սոնա Կարապետյան
Ղեկավար՝ Կարինե Խառատյան

ԵՐԵՎԱՆ 2017                                                                                                                             ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն. Ի՞նչ է խաղը:
Հիմնական մաս`
Խաղերգերը որպես ուսուցման միջոց

Խաղը կյանքի մոդել է, որի միջոցով երեխաները ճանաչում են աշխարհը, ձևավորում և զարգացնում աշխարհայացք: Խաղի ազդեցությունը մեծ է երեխայի կյանքում, քանի որ մեծանալով դրսևորվում է որպես անհատ: Հոգեբանության մեջ խաղի վերաբերյալ բազմաթիվ տեսություններ են առաջացել: Հոգեբան Կարլ Գրուսը գտնում էր, որ խաղը երիտասաարդ օրգանիզմի անգիտակից նախապատրաստումն է կյանքին: Ըստ Զ. Ֆրեյդի երեխան խաղում է իր անլիարժեքությունից դրդված` այժմ հնարավորություն չունենալով լինելու բժիշկ, տիեզերագնաց: Որոշ հեղինակներ էլ գտնում են, որ խաղը կուտակված ավելորդ էներգիայի վատնում է, երբեմն էլ համարում, որ խաղը պարզապես հաճույքի աղբյուր է: Իրականում, խաղը գործունեության տեսակ է, որի առաջացման պատճառները ոչ թե նյութական արդյունք և օգուտ ստանալն է, այլ հաճելի ապրումները, ընդունակությունների մարզումը, սոցիալական կապերի ստեծումը:
Խաղի տևողությունը 3-4 տարեկան երեխաների մոտ կարող է տևել 10 րոպե, 4-5 տարեկանների մոտ` 40-50 րոպե, ավագ դպրոցականների մոտ` մի քանի ժամ և կարող է շարունակվել նույնիսկ մի քանի օր:

Իսկ ինչ է տեղի ունենում խաղի ընթացքում երեխայի հետ, կփորձեմ թվարկել առաջ քաշելով նաև նախակրթարանում ձեռք բերած փորձս:

Երեխան խաղի միջոցով սովորում է մտածել:
Զարգանում է նրանց մեջ սրամտությունը, երևակայությունը, կարգապահությունը
Երեխան ապրում է խաղով՝
· Խաղով է սովորոմ, խաղալիս է մտածում,
· Խաղալով է հաշվում,
· Խաղն է երեխայի գրավականը:

Խաղը նախակրթարանում առանձին գործունեություն է, որը նշանակալից ազդեցություն է թողնում երեխայի զարգացման վրա: Առաջին հերթին խաղում երեխաները սովորում են լիարժեք շփվել միմյանց հետ: Խաղի ընթացքում դրսևորվում են երեխաների հակումներն ու հետաքրքրությունները: Խաղային գործունեության միջոցով իրականացվում են հետևյալ հիմնական խնդիրները՝

· Զարգանում են հոգեկան գործընթացները
· Խաղի ընթացքում ստեղծվում են ինքնաարտահայտվելու հնարավորություններ
· Խաղը որպես իմացական գործունեություն նպաստում է աշխարհաճանաչմանը
· Խաղի ընթացքում զարգանում են բարոյական որակների և հուզազգացմունքային ոլորտը
1. Ինչպե՞ս են ոտանավորը, խաղիկները, երգերը, ասիկները դառնում խաղ

Խաղն ու երաժշտությունը երեխայի առավել հետաքրքիր ու սիրելի զբաղմունքներից են: Եթե երեխան շատ ժամանակ է տրամադրում խաղին, ուրեմն մեծանում է ճիշտ ճանապարհով: Խաղալիս նրանք դառնում են ազատ և անկաշկանդ, խաղի արդյունքում զարգանում են հիշողությունը, ուշադրությունը, երևակայությունը, ինչպես նաև ստեղծագործական միտքը: Երեխաների կրթության, զարգացման, մշակույթի փոխանցման գործում երգը անփոխարինելի է: Այդ երգին հասնելու, երգը ընկալելու, յուրացնելու բանալին մայրենի լեզուն է, խոսքը: Ուրեմն այդ խոսքը պիտի ամենապարզ, ամենառիթմիկ, երգեցիկը լինի: Դաստիարակը, դաստիարակի օգնականը սաների հետ խաղալով, ծափ զարկելով, դոփելով, հաշվելով, քայլելով ու կքանստելով, թռչկոտելով… և ամբողջ ընթացքում ասերգելով, երգելով, պարելով՝ սաներին են փոխանցում այն ամենը, ինչը  յուրացրել են սեմինար պարապմունքներից, իրարից, երաժշտության դաստիարակից, համացանցից:

Ինչպե՞ս է խաղը, ասիկը, ոտանավորը դառնում խաղերգ:

Բոլորովին էլ նոր բան չէ, որ երեխան սկսում է արտահայտվել ձայների օգնությամբ: Ահա հենց այս ճանապարհով է զարգանում է նրա լեզուն, որն էլ հետո դառնում է խոսք, իսկ ավելի ուշ ձևավորվում որպես արտահայտչական միջոց:

Նախքան խաղալը սկսում ենք տարբեր ձայների, ձայնարկություների օգնությամբ իրար ողջունել: Սկսում ենք մարմնամարզությունից: Առավոտյան ծեսի ժամանակ մարզում ենք ոչ միայն մեր մկանները, այլև մեր լեզուն: Տարբեր կենդանիների և բնության ձայներ հանելով մարզում ենք լեզվի մկանները, հետո ձայնավորներ ավելացնելով խոսում ձայնարկություններով, բացականչություններով: Իսկ ավելի ուշ տարբեր բառեր իրար նվիրում, հետո էլ բառը դառնում է փոքրիկ արտահայտություն և այդպես զարգանում նախնական խոսքը: Իսկ ահա այս ամենին էլ, երբ միանում է  երաժշտությունը` բառն ու երաժշտությունը միանալով ստեղծում են մի յուրահատուկ ու միայն տվյալ երեխային բնորոշ խաղերգ:

Առավոտյան ծեսի ժամանակ նախապես ընտրված ոտանավորները, ժողովրդական խաղիկները, ասիկները մեզ համար դառնում են փոքրիկ խաղերգեր:

Իսկ ծեսերն ու նախագծերն էլ ավելի է զարգացնում այս ամենը:

Փոքրիկ խաղերգերը, հաշվերգերը, ճվիկները, ծափերգերը շատ խաղային են, երեխայի, սանի, ականջին լսելի: Դրանց մեջ այնքան ջերմություն, հոգատարություն, սեր և հարգանք կա ամբարված, առանց որի հնարավոր չէ պատկերացանել առօրյան նախակրթարանում:

Կարևոր չէ, թե խաղը որտեղ պետք է կազմակերպել, կարևորը իրավիճակի ճիշտ կառավարումն է և այն ճիշտ ուղղությամբ տանելը: Երբեմն այդ բառերը կարող են աղավաղված կամ էլ պարզապես անհասկանալի արտասանություն ստանան, բայց էական բանն այն է, որ ռիթմը, հանգը, ձևը պահպանւոմ են իրենց առանձնահատկությունները: Կարևորը ռիթմիկ պատկերի, ռիթմիկ երաժշտության ձայնի լսելն է, քանի որ բառը, խոսը արտահայտությունը ունի գույն և ձայն: Կարևորը այդ ձայնի տեղը գտնելն է, նրան լսելի դարձնելը, երեխայի մտքում դնելը,  որը պետք է մտածողություն դառնա:

Ամփոփում

Ամփոփելով վերը ասվածը ստեղծվեցին նոր գաղափարներ, նոր նախագծեր, ինչպիսիք են․ Երաժշտական պատի ձևավորումը, երաժշտական նոր ու յուրօրինակ նվագարանների ստեղծումը: Ծեսը խաղի միջոցով խաղերգ դարձնելը, նրանում առկա խոսքին ու արտահայտություններին նոր գույն տալը, բեմադրելը, դերային բաշխումները և իհարկե` անսպառ երևակայության միջոցով նոր խաղերգ ստեղծելը:

Փոքրիկ, կարճ խաղերգեը երեխայի հիշողության մեջ նոր գույն են ավելացնում, որն միշտ արթնանում է, երբ անհրաժեշտ է լինում:  Իսկ ահա խոսքն էլ դրանցում «ծիպուկ-ծիպուկ» քայլերով երգ է դառնում: Կարևոր չէ, թե սանը այդ պահին որքանը վերցրեց, կարևորը, որ նա դառնում է մասնակից և իր մեջ կրում է ռիթմը, երգը, երաժշտությունը: Չէ, որ Կոմիտասն էր ասում` «Երեխան չի էլ զգա, թե ինչպես խոսքից անցավ երաժշտության»:

Երգն էլ սովորելիս երեխայի հետ ընթացքում խաղում ենք շարժումով, մշակում երաժշտության շարժումը: Այդ շարժումը կարող է լինել կերպարային, մարզական, խաղային, դերային և այլն…..

Երաժշտությունն ու ռիթմն է թելադրում շարժումը: Երեխայի երաժշտական զգացողությունից է ավելի հաճախ ծնվում ինքնաբուխ շարժումներ: Նրանք դա անում են մեծ վարպետությամբ, քանի որ ունեն ռիթմի ներքին զգացողություն, որն պետք է բացահայտել ձայնի և շարժումի օգնությամբ:

Երաժշտական պատ

Երգում և խաղում ենք շրխակներով

Շրխկաններով նվագախումբ

Նոր երաժշտական գործիքի կիրառումը

 

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր

Երգում ենք «Էկեք ծեծենք սոխ ու սխտոր» մանկական հին ու վաղուց սիրելի խաղերգը:
Սկզբում սովորել ենք երգը մարմնաշարժողական մեթոդով, ցուցադրելով մարմնի մասերը;
Հետո ավելացրել ենք ռիթմիկ շարժում՝ ծափերով, դոփյուններով, ճոճքով:
Այս ամենը յուրացնելուց հետո՝ սաները «Էկեք ծեծենքը» երգում և խաղում են արդեն զույգերով: Երգի բնական, խաղային ռիթմի շնորհիվ սաները այն դարձրել են իրենց ամենօրյա խաղի մի մասը:
Տեսանյութում կտեսնեք ինքնաբուխ, բնական ճոճք-շարժումով , հումորով համեմված ազգային գեղեցիկ խաղ-կատարումը:

 

Խնկի ծառ

Ստվերախաղ՝ Խնկի ծառը ծաղկել է: Իրենց ստվերների հետ երգում և խաղում են 2_4 տարեկանները…

 

Ռիթմիկ երգ-խաղ

Զատկի տոնին ընդառաջ, ծիսական նոր երգ սովորեցինք:Այնպես տարվեցինք մեր նոր երգով, որ այն խաղի վերածեցինք:

 

Հեյ իմ նազան