Մարիա Մոնտեսորի
Նախակրթարանում դաստիարակի կարևոր պարտականությունը սաների ինքնուրույնության ապահովումն է: Ինքնուրույնություն ամեն ինչում՝ սկսած նրա գործունեությունից մինչև մտածողություն:«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կան բոլոր պայմանները դրա համար՝ մեծ, ընդարձակ տարածք, որտեղ երեխան կարող է ազատ շարժվել, վազվզել, գլորվել, խաղալ: Այդ միջավայրը նաև անվտանգ է: Դաստիարականերն էլ սաներին չեն խանգարում վազվզել, թռչկոտել, ինքնուրույն անել ամեն ինչ, ինչն իրեն և մյուսներին չի վնասում: Դաստիարակներն անպայման հետևում են նրանց գործողություններին, եթե պետք է, ուղղորդում են, բայց չեն սահմանափակում նրանց ազատ շարժումը: Ավելին՝ դաստիարակներն էլ նրանց հետ են, նրանց նման կարող են վազել, մարզվել, խաղալ:
- Սաների ինքնուրույնության ձևավորումը նախակրթարանում
Մարդը չի կարող ազատ լինել, եթե նա ինքնուրույն չէ: Այդ պատճառով երեխայի անհատական ազատության առաջին դրսևորումները պետք է ուղղվեն այնպես, որ այդ ակտիվությունը նպաստի նրա ինքնուրույնության զարգացմանը:
- Ինքնուրույնության դրսևորումները քնի կազմակերպման ժամին
- Մարզական պարտեզ
Շրջապատում ամեն ինչ կարող է մարզագործիք դառնալ: Ինքը՝ սանն է այդպես տեսնում-վերաբերվում . եթե չբարձրանա , չթռչի աստիճաններով (այ լավ միջոց), չքայլի բազմոցի թիկնակի վրայով, չմտնի-չսողա սեղան-աթոռների տակուվրայով, ինչպես կարող է ճարպիկ-ճկուն-մարզված լինել,պաշտպանված, անվտանգ լինել:
Իսկ մենք արգելում ենք, չէ՞, ոնց որ մեր բան ու գործը դա է և ոչ՝ մարզանստարան, մարզապատեր, մարզապարկեր, մարզաինչկուզեք ավելացնելը:
- Դդումը մարզական գործիք
- Մարզախաղ
- Մարզական խաղեր+լող
- Մարզական խաղեր
- Մարզական պարտեզ
- Մարզական պարտեզ նոր շնչով, նոր ուսումնական տարվա մեկնարկով
- Ամառային պարտեզ
Նախակրթարանի սաների ամենասիրելի եղանակը ամառն է:Նախակրթարանի լողափերը լցվում են ուրախ մանկական ճչոցներով, մանկական հրճվանքով ու հաճույքով լցված հիգիենիկ միջավայր, որտեղ իրենք պատսպարվում են ամռան տապից, լողում են, խաղում, նկարում, ծեփում, պատրաստում. մեր լեզվով ասած՝ իրական զարգացնող ուսումնական միջավայր …
- Փրփրանկարչություն և լող
- Ձմերուկի ֆրեշ
- Այլընտրանքային նկարչություն և լող
- Ցեխոտ խաղեր
- Ընդունելություն 2018-2019
- Առավոտյան բացօթյա նախաճաշ
- Ուսումնական ճամփորդություն
Կրթահամալիրում բոլորս շատ ենք ճամփորդում, նախակրթարանի սաներն էլ ետ չեն մնում իրենց ավագ ընկերներից: Չէ՞ որ հենց ճամփորդելով, ուսումնասիրելով և ճանաչելով է, որ կարողանում ենք շատ բաներ տեսնել, լսել ու սովորել:
- Միջավայրի խնամք
Շատ կարևոր է, թե մարդ ինչպես է վերաբերվում իրեն շրջապատող միջավայրին:Բնության հետ շփումը, դրա ուսումնասիրումը սաներին ավելի հետաքրքրասեր է դարձնում: Նախակրթարանի սաները իրենք են իրենց բակ-պարտեզի այգեպանները:Յուրաքանչյուր սան խմբում ունի իր թաղարը, բակում ՝ իր տնկած ծառը:Առավոտյան նախավարժանքից հետո սաները վերցնում են իրենց գործիքները և մաքրում բակն աղբից, ջրում իրենց տնկած ծառերը:
- Միջավայրի խնամք
- Միջավայրի խնամք
- Միջավայրի խնամք
- Նախագիծ՝«Իմ թաղարը»
- Ծառատունկ
- Նախագիծ՝«Մի իրի պատմություն»
- Մեկօրյա վերապատրաստում՝
- Բլբլուկ-խենթուկներ ռադիո
- Հնգօրյա վերապատրաստում՝
- Ինքնակրթություն՝